Միջոցառումը կազմակերպում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը / Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտը ՝ Շվեյցարիայի, Բելգիայի և Կանադայի դեսպանությունների հետ գործընկերությամբ։ Մարտի 16-ից 24-ը կներկայացվի վերջին երկու տարիների արտադրության ֆրանկոֆոն ֆիլմերի էկլեկտիկ ընտրանի՝ կատակերգություն, դրամա, անիմացիոն և վավերագրական ֆիլմեր։
Ծրագրում՝
Շաբաթ՝ մարտի 16-ին, ժամը 19:00-ին → «Կենդանիների թագավորությունը», ռեժ.՝ Տոմա Կայե և Պոլին Մունիե (Ֆրանսիա, 2023թ.)
Կիրակի՝ մարտի 17-ին, ժամը 17:00-ին → «Շների և իտալացիների մուտքն արգելված է», ռեժ.՝ Ալեն Ուգետո (Ֆրանսիա, Բելգիա, Շվեյցարիա, 2022թ.)
Երկուշաբթի՝ մարտի 18-ին, ժամը 19:00-ին → «Վայր ընկնող աստղը», ռեժ.՝ Դոմինիկ Աբել և Ֆիոնա Գորդոն (Բելգիա, 2023թ.)
Երեքշաբթի՝ մարտի 19-ին, ժամը 19:00-ին → «Շան տղա», ռեժ.՝ Ժան-Բատիստ Դյուրան (Ֆրանսիա, 2023թ.)
Չորեքշաբթի՝ մարտի 20-ին, ժամը 19:00-ին → «Աննիի զայրույթը», ռեժ.՝ Բլանդին Լընուար (Ֆրանսիա, 2022թ.)
Հինգշաբթի՝ մարտի 21-ին, ժամը 19:00-ին → «Թողեք ինձ», ռեժ.՝ Մաքսիամ Ռապպա (Շվեյցարիա, 2023թ.)
Ուրբաթ՝ մարտի 22-ին, ժամը 19:00-ին → «Օվկիանոս՝ հայացք ներսից», ռեժ.՝ Իոլանդա Կադրեն-Ռոսինյոլ և Մարի-Դոմինիկ Միշո (Կանադա, 2023թ.)
Շաբաթ՝ մարտի 23-ին, ժամը 19:00-ին → «Թորին և Լոկիտան» , ռեժ.՝ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեն (Բելգիա, 2022թ.)
Կիրակի՝ մարտի 24-ին, ժամը 17:00-ին → «Փոքրիկ Նիկոլան. ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար», ռեժ.՝ Ամանդին Ֆրեդոն և Բենժամեն Մասուբր (Ֆրանսիա, 2022թ.)