Դասընթացներ

Հայաստանի ֆրանսիական ինստիտուտում դասընթացները վարում են որակյալ դասավանդողներ՝ ֆրանսերենը որպես օտար լեզու դասավանդելու համար ժամանակակից մեթոդներով վերապատրաստված։ Ուսումնական նյութերի` դասագրքերի և տեսալսողական նյութերի ընտրությունը կատարվում է Ֆրանսիայում և արտասահմանում ֆրանսիական ցանցի հիմնական լեզվական կենտրոններում իրականացված լսարանային փորձի հիման վրա:


Դասընթացների նպատակը չորս հիմնական լեզվական և հաղորդակցական հմտությունների՝ բանավոր ընկալման, բանավոր խոսքի, գրավոր ընկալման, գրավոր խոսքի, միաժամանակյա և հավասարաչափ զարգացումն է։


Դասընթացները համաձայնեցված են Լեզուների համընդհանուր եվրոպական շրջանակի (ԼՀԵՎՇ) մակարդակներին և սովորողներին A1 մակարդակից տանում են մինչև C2 մակարդակ:


Դասընթացները, լինեն դրանք պարբերական, թե ինտենսիվ, խմբային, թե անհատական, կազմակերպվում են 10 շաբաթ տևող փուլերով։


Ուշադրություն․Կախված ընտրված մակարդակից՝ ներկա մակարդակից ավելի բարձր մակարդակի անցնելու համար անհրաժեշտ փուլերի թիվը կարող է տատանվել 3-ից 8-ի սահմաններում։


Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները, ինչպես նաև Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի աշակերտներն ու աշակերտների ծնողներն առաջարկվող բոլոր տեսակի դասընթացների համար օգտվում են 10% զեղչից:

Ընդհանուր ֆրանսերեն
Քննությունների նախապատրաստում
Մասնագիտական ֆրանսերեն
man Մասնագիտական ֆրանսերեն Բիզնես ֆրանսերեն arrow right
man Մասնագիտական ֆրանսերեն Իրավաբանության ֆրանսերեն arrow right
man Մասնագիտական ֆրանսերեն Միջազգային հարաբերությունների ֆրանսերեն arrow right
man Մասնագիտական ֆրանսերեն Պատվերով դասընթացներ arrow right