DELF/DALF միջազգային քննություններ
Ֆրանսերեն լեզվի ուսուցման դիպլոմը (DELF) և խորացված ֆրանսերենի դիպլոմը (DALF) պաշտոնական դիպլոմներ են, որոնք տրվում են Ֆրանսիայի Հանրապետության Կրթության նախարարության կողմից՝ ըստ Լեզուների ընդհանուր եվրոպական շրջանակի A1, A2, B1, B2, C1, C2 մակարդակների: Այս դիպլոմները ճանաչված են ամբողջ աշխարհում և վավեր են ցկյանս:
Գրանցումը կհամարվի վավեր միայն վճարումը կատարելուց և անդորրագիրը examens@institutfrancais.am էլ. հասցեին ուղարկելուց հետո։ Նամակի «Վերնագիր» դաշտում անհրաժեշտ է նշել դիմորդի անուն, ազգանունը։ Բանկային վճարումը կատարելիս «Նպատակ» դաշտում անհրաժեշտ է նշել "DELF/DALF միջազգային քննություններ", ինչպես նաև վճարողի անունը, ազգանունը։
Բանկ՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ
Ստացող՝ Հայաստանի ֆրանսիական ինստիտուտ
Հաշվի համար՝ 220415260078000 (AMD)
2026թ. քննությունների
ժամանակացույց
Գնացուցակ
|
Մակարդակ
|
Գին
|
IFA-ի ուսանողներ
|
UFAR-ի ուսանողներ
|
Ա. Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիր
|
Ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցներ*
|
Ֆրանսերեն դասավանդողներ
|
|---|---|---|---|---|---|---|
|
A1 / A2
|
27,000 ֏
|
20,250 ֏
|
27,000 ֏
|
27,000 ֏
|
27,000 ֏
|
27,000 ֏
|
|
B1
|
36,000 ֏
|
27,000 ֏
|
36,000 ֏
|
27,000 ֏
|
27,000 ֏
|
36,000 ֏
|
|
B2
|
40,000 ֏
|
30,000 ֏
|
30,000 ֏
|
30,000 ֏
|
30,000 ֏
|
30,000 ֏
|
|
C1 / C2
|
45,000 ֏
|
40,500 ֏
|
40,500 ֏
|
40,500 ֏
|
45,000 ֏
|
40,500 ֏
|
*DELF-DALF քննությունների համար զեղչից օգտվելու իրավունք ունեցող հաստատությունների ցանկը:
DELF քննության «համընդհանուր» տարատեսակը և DALF քննությունը նախատեսված են այն մեծահասակների և 15-17 տարեկան դեռահասների համար, որոնք ցանկանում են բարելավել իրենց ֆրանսերենի իմացությունն անձնական կամ մասնագիտական նպատակների համար, օրինակ՝
- ստանալ ֆրանսիական քաղաքացիություն (B1),
- արտերկրում ֆրանսիական համալսարանի կրկնակի դիպլոմ (B2),
- ընդունվել մագիստրատուրա կամ դոկտորանտուրա Ֆրանսիայում կամ ֆրանսախոս երկրում (B2/C1):