Օգտակար ռեսուրսներ
Մշակութային և մանկավարժական գործիքակազմ
Մշակութային և մանկավարժական ռեսուրսներին նվիրված այս հարթակում կգնտեք Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի կողմից խնամքով ընտրված մի գործիքակազմ, որը կհարստացնի Ձեր փորձառությունը։ Բացահայտեք մեր ֆրանսախոս ցանցի բազմազանությունը այս արժեքավոր նյութերի միջոցով:
Culturethèque
Բացահայտե՛ք Culturethèque-ը՝ ամենամեծ թվային ֆրանսալեզու մեդիագրադարանը։
Այս կարևոր հարթակն առաջարկում է տասնյակ հազարավոր ֆրանսալեզու ռեսուրսներ՝ կինոյից մինչև գրքեր, երաժշտությունից մինչև մամուլ: Անկախ նրանից՝ դուք ուղղակի ֆրանսիական մշակույթի երկրպագու եք, թե սովորում եք ֆրանսերեն, Culturethèque-ը հրավիրում է Ձեզ ուսումնասիրելու ժամանակակից ֆրանսիական մշակույթի հարստությունը՝ անմիջապես տնից:
Եթե Դուք Հայաստանի ֆրանսիական ինստիոտւտի ուսանող եք, ապա ստանում եք Culturethèque անվճար հասանելիություն։
Այս ռեսուրսներին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է ստեղծել անձնական հաշիվ: Հարցերի դեպքում մի՛ հապաղեք կապվել մեզ հետ՝ culturetheque@institutfrancais.am էլեկտրոնային հասցեով։
Մանկավարժական ռեսուրսներ
Դուք ֆրանսերենի կամ ֆրանսերենով դասավանդվող այլ առարկաների ուսուցի՞չ եք: Դասընթացավար, ուսումնական համակարգող կամ դպրոցի ղեկավա՞ր: Միացե՛ք IF Profs-ին՝ կրթության ոլորտում աշխատող մասնագետների սոցիալական ցանցին: Այս ֆրանսախոս ուսուցողական համաշխարհային համայնքը Ձեզ հնարավորություն է ընձեռում կիսվելու փորձով, մուտք գործելու կրթական ռեսուրսների հարուստ գրադարան և տալիս է բազում այլ առավելություններ։
TV5 Monde-ը՝ համաշխարհային ֆրանսախոս մշակութային ալիքը, առաջարկում է հարուստ կրթական ծրագիր։ Այս նախաձեռնությունն առաջարկում է մի շարք կրթական գործիքներ, որոնք նախատեսված են աջակցելու ֆրանսերենի ուսուցմանն ամբողջ աշխարհում: Այս ռեսուրսները ներառում են ծրագրեր, որոնք հատուկ հարմարեցված են ֆրանսերենը որպես օտար լեզու (FLE) ուսուցանելու համար, ինչպես նաև առցանց բովանդակություն, որը թույլ է տալիս ուսուցիչներին և սովորողներին լիարժեք օգտվել ալիքի մշակութային հարստությունից՝ ամրապնդելու իրենց ֆրանսերենի հմտությունները:
IF
cinéma
IFcinéma-ն՝ Ֆրանսիական ինստիտուտի կինոպլատֆորմը, տրամադրում է 580 ֆրանսիական և համատեղ արտադրության ֆիլմերի կատալոգ։ Ենթագրերը հասանելի են մինչև 25 լեզուներով, ներառյալ հայերենը: IFcinéma-ն առաջարկում է նաև կրթական ռեսուրսներ ֆրանսերենի ուսուցիչների համար ամբողջ աշխարհում: Այն հեշտացնում է հանրային ցուցադրությունների կազմակերպումը, խթանում է կինեմատոգրաֆիական կրթությունն ու ժամանակակից ֆրանսիական մշակույթի տարածումը: