arrow left

Campus France-ը ժամանում է Կովկաս

calendar 31.03.2026
news inner

Campus France-ի կողմի կազմակերպված Կովկասյան շրջագայության շրջանակներում մարտի 31-ին՝ ժամը 15։00-ից 18։00-ն Հայաստանի ֆրանսիական ինստիտուտում տեղի կունենա հանդիպում ուսանողների հետ։ 

Այս առիթով ֆրանսիական 7 բարձրագույն ուսումնական հաստատությունների  ներկայացուցիչներ ներկա կլինեն՝ հանդիպելու Հայաստանի ավագ դպրոցների աշակերտների և համալսարանների ֆրանսախոս և անգլախոս ուսանողների հետ։ Սա հիանալի հարթակ է Ֆրանսիայում ուսման հնարավորությունների, դասընթացների ընտրության և կարիերայի հեռանկարների վերաբերյալ անմիջական շփում ունենալու ոլորտի լավագույնների հետ։


Միջոցառման շրջանակում կներկայացվի նաև Ֆրանսիայում բարձրագույն կրթությունը շարունակելու համար ստեղծված Études en France համակարգը, որի ընթացքում կծանոթանաք դիմումի ընթացակարգերին, կրթաթոշակային հնարավորություններին և կստանաք խորհուրդներ Ձեր ուսումնական նախագիծը ճշգրիտ նախաձեռնելու և հաջողությամբ ավարտելու վերաբերյալ։


Ներկա կլինեն հետևյալ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները՝

  • Ստրասբուրգի կառավարման բարձրագույն դպրոց
  • Փարիզի ինժեներական բարձրագույն դպրոց
  • Դիզայնի, արվեստի և ճարտարապետության BRASSART բարձրագույն դպրոց
  • Փարիզի բիզնես դպրոց (ISC)
  • CESI ինժեներական բարձրագույն դպրոց
  • Բորդոյի Vatel համալսարան (հյուրընկալություն, կառավարում)
  • SKEMA բիզնես դպրոց


Մուտքն ազատ է՝ առանց նախապես գրանցվելու։

Հասցե՝ Ամիրյան փ․ 26